Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Աֆրիկան կարտադրի դեղամիջոցներ ընդդեմ ՄԻԱՎ-ի

Աֆրիկան կարտադրի դեղամիջոցներ ընդդեմ ՄԻԱՎ-ի

Մոզամբիկը խոստանում է դառնալ առաջին երկիրն Աֆրիկայում, որը կարտադրի ՄԻԱՎ-ի զարգացումը դանդաղեցնող հակառետրովիրուսային դեղամիջոցներ:

doctors.am-ի փոխանցմամբ՝  այդ երկրի առողջապահության նախարար Ալեքսանդր Մանգելը հայտնել է, որ արդեն 2012 թվականի հուլիսին վաճառքի կհանվեն առաջին հակառետրովիրուսային դեղամիջոցները: Սրանով երկիրն այլևս այդ հարցում կախման մեջ չի լինի այլ երկրներից:

Ընդհանուր առմամբ, Արևադարձային Աֆրիկայում գրեթե 10.6 միլիոն մարդ հակառետրովիրուսային դեղամիջոցի ընդունման կարիք ունի, սակայն այն բաժին է հասնում միայն 37 տոկոսին: Օրինակ, Մոզամբիկում 19-45 տարեկան անձանց 15 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է:

Բրազիլացի մասնագետները խոստացել են Աֆրիկայի իրենց գործընկերներին սովորեցնել դեղամիջոցի արտադրության և որակի վերահսկման մեթոդները

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ